ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալիևը հաստատել է  իր երկրի տարածքում թուրքական F-16 կործանիչների առկայության փաստը

Ալիևը հաստատել է իր երկրի տարածքում թուրքական F-16 կործանիչների առկայության փաստը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է  իր երկրի տարածքում թուրքական F-16 կործանիչների առկայության փաստը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով CNN-ին, որի հետ էլ զրուցել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ դրանք Ադրբեջան են հասել ադրբեջանա-թուրքական զորավարժությունների համար՝ մինչև Արցախի դեմ հարձակումը:

Նա պնդել է, որ այդ կործանիչները մարտական գործողություններին չեն մասնակցել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: