հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ալիևը և Էրդողանը տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

Ալիևը և Էրդողանը տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Ալիևն ասել է. «Այսօր կարևոր օր է թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ։ Նշվում է Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը։ Ինչպես արդեն նշվեց այստեղ, մեկուկես տարի առաջ հարգարժան նախագահի (խմբ.Էդրողանի) հետ մենք Նախիջևանում դրեցինք այս գազատարի հիմքը և այժմ արդեն մասնակցում ենք այս հրաշալի միջոցառմանը»։

Նրա խոսքով՝ նախագիծը, որի բացմանը իրենք այսօր մասնակցում են, կապահովի Նախիջեւանի էներգետիկ անվտանգությունը։

  • Կիսվել: