Ալիևն ու ՌԴ նախագահի օգնականը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինին, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից:
Կողմերը քննարկել են համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանում ժամանակակից նավաշինության հնարավորություններն օգտագործելու, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու, բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքներն օգտագործելու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և ՛՛Հյուսիս-հարավ՛՛ առևտրաարդյունաբերական համալիրի միջոցով Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրման վերաբերյալ հարցեր:
Բացի այդ՝ հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր ապագայում Ռուսաստանի կողմից այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ ներուժի օգտագործման վերաբերյալ։