ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Alibaba-ի հիմնադիրը՝ Ասիայի ամենահարուստ մարդը

Alibaba-ի հիմնադիրը՝ Ասիայի ամենահարուստ մարդը

Չինաստանում առցանց առևտրի ոլորտում աշխատող խոշոր ընկերության՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը, տեղեկացնում է Bloomberg-ը:

Գործակալությունը 55-ամյա չինացու կարողությունը գնահատում է 44,5 միլիարդ դոլար՝ ինչի շնորհիվ նա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում 18-րդն է: 19-րդ տեղում է հնդկական հոլդինգային ընկերության՝ Reliance Industries- ի սեփականատեր Մուկեշ Ամբանին է, ով մինչ նավթի գների անկումն առաջատարն էր Ասիայի հարուստների շարքում: Bloomberg-ը նշում է, որ վերջին օրերի ընթացքում գործարարը կորցրել է մոտ 5,8 միլիարդ դոլար. այժմ նրա կարողությունը կազմում է 41,8 միլիարդ դոլար:
 
Գործակալության փորձագետների կարծիքով՝ Ման կարողացել է նվազագույնի հասցնել կորուստները: Գործարարի կորուստը կազմել է մոտ 1 միլիարդ դոլար:
 
Նշենք, որ Alibaba-ն հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է աշխարհում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է առցանց առևտրով և թվային վճարումներով: Ջեք Ման հրաժարվել է իր պաշտոնից կորպորացիայի հիմնադրման 20-ամյակին՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին:

  • Կիսվել: