չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրի ԱԳ նախարարների հետ

Կենտրոնական Ասիա-ԱՄՆ (C5+1) գագաթնաժողովի նախօրեին՝ պետությունների ղեկավարների և նախագահների մակարդակով, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։

Ռուբիոն միջոցառման ժամանակ իր ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ակտիվորեն լրացուցիչ հնարավորություններ է փնտրում իր տնտեսական շահերն առաջ մղելու համար»: Նա նաև շեշտել է փոխադարձ առևտրի զարգացման առանցքային նշանակությունը։

Նշենք, որ այսօր կայանալու է C5+1 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների գագաթնաժողովը:

  • Կիսվել: