չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Թուրքիան շարունակում է ամրապնդել սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Քուրթուլմուշ

Թուրքիան շարունակում է ամրապնդել սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Տաջիկստան։ Մայրաքաղաք Դուշանբեում նա հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Քուրթուլմուշը նշել է, որ այս այցը զգալիորեն կնպաստի բարեկամական և եղբայրական երկրների միջև համագործակցությանը և թափ կհաղորդի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը ու կբացի նոր հնարավորությունների դռներ, գրում է ermenihaber.am-ը:

Կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ ու տարածարջանային հարցերի շուրջ։

Քուրթուլմուշը նաև նշել է, որ Կենտրոնական Ասիան նոր աշխարհակարգի շրջանակներում զգալի ներուժ ունեցող տարածաշրջան է և հույս է հայտնել, որ այդ տարածաշրջանում կպահպանվի կայունությունն ու խաղաղությունը։

«Որպես Թուրքիա՝ մենք շարունակում ենք ամեն օր ամրապնդել մեր սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Սա ոչ միայն կնպաստի տարածաշրջանային մերձեցմանը, այլև կխթանի ժողովուրդների միջև սրտանց բարեկամությունը»,- հայտնել է Թուրքիյաի խորհրդարանի նախագահը:

  • Կիսվել: