շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ախալցխայում կանաչ շուն է ծնվել

Ախալցխայում կանաչ շուն է ծնվել

Ախալցխայում հազվագյուտ կանաչ շուն է ծնվել,  տեղեկացնում է ՛՛Ռուսթավի 2՛՛-ը:

Շնիկը ծնվել է Ամանորին և նրան անվանել են Գրինչ՝ ֆիլմից հայտնի կանաչ կերպարի անունով: Շան տերն ասել է, որ իր հետ կապ են հաստատել կենդանաբանական այգու ներկայացուցիչները, սակայն ինքը չի նախատեսում հանձնել կանաչ շանը:

Նշվում է նաև, որ շնիկի մորթու կանաչ գույնը բացատրվում է մոր պլացենտայում բիլիվերդինի բարձր պարունակությամբ։

 

  • Կիսվել: