երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աֆղանստանի Բադախշան նահանգի մոտ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Պակիստանում, Հնդկաստանում և հարևան այլ երկրներում

Աֆղանստանի Բադախշան նահանգի մոտ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այն զգացվել է նաև Պակիստանում, Հնդկաստանում և հարևան այլ երկրներում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի որոշ շրջաններում, տեղեկացնում է Al-Jazeera-ն։

Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Պակիստանի օդերևութաբանական վարչությունը գրանցել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնելով, որ էպիկենտրոնը գտնվել է Հինդուքուշ լեռնաշղթայում՝ Աֆղանստանի հեռավոր հյուսիսային Բադախշան նահանգի մոտ:

Ըստ առաջին հաղորդագրությունների՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև Պակիստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում և Լահորում, սակայն ականատեսները հայտնել են, որ ցնցումները զգացվել են նաև հնդկական Քաշմիրում և Նյու Դելիում։

Ըստ Коммерсантъ-ի՝ երկրաշարժը զգացվել է հարևան Հնդկաստանում, Ղազախստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

 

  • Կիսվել: