չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Աերոֆլոտ»-ի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից և հեռացել է Ռուսաստանից

«Աերոֆլոտ»-ի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից և հեռացել է Ռուսաստանից

՛՛Աերոֆլոտ՛՛-ի գլխավոր տնօրենի ռազմավարության, սպասարկման եւ մարքեթինգի գծով տեղակալ Անդրեյ Պանովն ազատվել է պաշտոնից եւ հեռացել Ռուսաստանից, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Շաբաթվա սկզբին РБК թերթը հայտնել էր ՛՛Աերոֆլոտ՛՛-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովի հրաժարականի մասին, որը հայտնվել էր ԵՄ պատժամիջոցների տակ։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ մոտ ապագայում նա կարող է նշանակվել ՛՛Ռուսաստանի փոստ՛՛-ի ղեկավարի տեղակալ։

Նշվում է, որ  ՛՛Աերոֆլոտ՛՛-ն ու ՛՛Ռուսաստանի փոստը՛՛ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։ ՛՛Աերոֆլոտ՛՛-ի մամուլի ծառայությունը միայն հայտնել է, որ իր դուստ ձեռնարկության՝ ՛՛Ռոսիա՛՛ ավիաընկերության ներկայիս ղեկավար Սերգեյ Ալեքսանդրովսկին նշանակվել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում։

՛՛Աերոֆլոտ՛՛-ից Պոլուբոյարինովի հեռանալու մասին տեղեկությունը հաստատել է Ինտերֆաքս-ի ավիացիոն ոլորտի աղբյուրը։


  • Կիսվել: