ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն նոր ղեկավար ունի
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հեյան ընտրվել է շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք Շարժման տելեգրամյան ալիքից:ասված է «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՀԱՄԱՍ-ը հայտարարում է Խալիլ ալ-Հեյային շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար ընտրելու մասին»:
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ում ղեկավար պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի հոկտեմբերին Յահյա Սինվարի սպանությունից հետո, որը զոհվել էր պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակելի շենքերից մեկի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի ժամանակ։



