ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտնել է Ուկրաինա մեկնելու մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է Ուկրաինա մեկնելու մասին, որտեղ նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաեւ՝ ստուգել Զապորոժիեի ատոմակայանը։
Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: ՛՛Ուղեւորվեցի Ուկրաինա, որտեղ կհանդիպեմ նախագահ Զելենսկիի հետ՛՛,-նշել է Գրոսսին։
Նա նաեւ տեղեկացրել է, որ մտադիր է ԱԷՄԳ-ի փորձագետների թիմի ռոտացիա անցնակցնել եւ Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումից հետո օգնության ծրագիր ներկայացնել։