ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը սպանել է երկու թալիշ դասախոսների, ինչպես նաև՝ հորս ու հորեղբորս. իրավապաշտպան, լրագրող Շալիև

Ադրբեջանը սպանել է երկու թալիշ դասախոսների, ինչպես նաև՝ հորս ու հորեղբորս. իրավապաշտպան, լրագրող Շալիև

Թալիշ լրագրող և իրավապաշտպան Ռահիմ Շալիևն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ Ադրբեջանը սպանել է երկու թալիշ դասախոսների, ինչպես նաև՝ իր հորն ու հորեղբորը:

«Ես թալիշ եմ, և մենք խնդիրներ ունենք։ Ադրբեջանի կառավարությունը սպանել է երկու թալիշ դասախոսների՝ Նովրուզալի Մամեդովին և Ֆախրադդին Աբասովին։ Կառավարությունը սպանեց նաեւ հորս ու հորեղբորս։ Ի՞նչ նկատի ունեն նրանք, ովքեր ասում են, թե Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները խնդիրներ չունեն, հայերն էլ չեն ունենա»,-նշել է նա:

  • Կիսվել: