երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը շարունակում է իր զզվելի պահվածքը․ Բոբ Մենենդես

Ադրբեջանը շարունակում է իր զզվելի պահվածքը․ Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։

«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է․ «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը՝ արգելելով մարդասիրական մուտքը և խաթարելով ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը: Սա անընդունելի է», - գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: