ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

Նա հայտնել է, որ շարունակելու է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները:
 
Կոստան, մաասնավորապես, գրել է. ՛՛Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն։

Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը՛՛:

 

  • Կիսվել: