Ադրբեջանը մարտական անօդաչուներ է օդ բարձրացրել. ուսումնամարզական թռիչքներ է անցկացնում
Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Բայրաքթար» և այլ տեսակի անօդաչուներն ուսումնամարզական թռիչքների անցկացման նպատակով օդ են բարձրացել, տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն, փոխանցում է Minval.az-ը:
Նշվում է, որ անօդաչուների թռիչքներն իրականացվում են նախապես որոշված երթուղիներով:
Վարժանքներն անցկացվում են անցկացվում են մարտական հմտությունների կատարելագործման նպատակով:
Հաղորդվում է, որ զորարժությունների ընթացքում օդային հետախուզություն է իրականացվում՝ պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու նպատակով: