շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադրբեջանը կշարունակի մարդասիրական աջակցություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիև

Ադրբեջանը կշարունակի մարդասիրական աջակցություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ նամակում Ալիևը, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին՛՛:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների փոխադարձ համակրանքի, հարգանքի և համերաշխության ավանդույթների վրա։ Նա նշել է համագործակցության զարգացումը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։

Եզրափակելով՝ Ադրբեջանի ղեկավարը Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին մաղթել է խաղաղություն, անդորր և բարգավաճում։

  • Կիսվել: