հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը և Իրանը համատեղ կարտադրեն ու կսպառեն էլեկտրաէներգիա

Ադրբեջանը և Իրանը համատեղ կարտադրեն ու կսպառեն էլեկտրաէներգիա

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Խոդաաֆարին և Ղզղալա էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան կսպառվի Ադրբեջանի և Իրանի կողմից հավասարապես, գրում է parstoday.com-ը:

Վալյուտա կայքի տեղեկացմամբ, Ալի Ասքյար Հասանովն ասել է.«Խոդաաֆարին և Ղզղալա էլեկտրակայանների հզորությունը 280 ՄՎտ է, իսկ ամբարտակների և էլեկտրակայանների կառուցումը կավարտվի երկուսից երկուսուկես տարի հետո»:

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Նոր հայացք Հարավային Կովկասին» համաժողովին մասնակցող օտարերկրյա հետազոտողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանիը կվճարի Իրանին իր պարտքը, որն իր վրա է վերցրել Խոդաաֆարինի և Ղզղալայի ամբարտակների կառուցման բոլոր ծախսերը ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդող տարիներին:

Ղարաբաղում ներկայության իրավունք չունենալով, Ադրբեջանը չի կարողացել մասնակցել այդ ամբարտակների կառուցմանը: Սակայն այդ հողերը Ադրբեջանի ձեռքն անցնելով, այդ նախագծերի ավարտը հնարավոր դարձավ երկու երկրների համագործակցությամբ:

 

  • Կիսվել: