երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանում ուսանողներին բացակա չեն նշանակի, եթե միանան Լաչինի ճանապարհի փակմանը

Ադրբեջանում ուսանողներին բացակա չեն նշանակի, եթե միանան Լաչինի ճանապարհի փակմանը

Ուսանողական իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտնել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ նրանք «բացակա» չեն համարվի, եթե միանան Լաչինի ճանապարհի փակմանը։

Նրանց նաև խոստանում են 51 միավոր նշանակել քննություններին, նույնիսկ եթե դրանք չհանձնեն։ Ավելին, նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի բարձր գնահատական, կկազմակերպվի լրացուցիչ քննություն: Հաղորդվում է, որ նման բուհեր երկրում շատ են, դրանց ցանկը հանրությանը կներկայացվի ավելի ուշ։

  • Կիսվել: