ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանում լրագրող է սպանվել. հանցանքը կատարել է նրա արբած զարմիկը

Ադրբեջանում լրագրող է սպանվել. հանցանքը կատարել է նրա արբած զարմիկը

Այսօր Բաքվի արվարձաններից մեկում՝ Բալախանի գյուղում, ժամը 16:00-ի սահմաններում դանակի հարվածից սպանվել է 24-ամյա անկախ լրագրող Ավազ Շիխմամեդովը (Հաֆիզլի), տեղեկացնում է Turan-ը։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունն այս առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են, որ սպանությունը կատարել է մահացածի զարմիկը` Ամրուլլա Գյուլալիեւը:

Նշվում է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է անձնական թշնամանքի պատճառով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

  • Կիսվել: