հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս Է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում էInterfax.ru-ն։

«Ներկայում նրանք տեղավորված են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում Է որպես նորմալ, կատարվում են բուժման համապատասխան միջոցառումներ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ներկայում հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում Է 15 մարդ: Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի։

  • Կիսվել: