Մոլդովան Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու ակնկալիք ունի
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած ջերմ շնորհավորանքների համար։ Այս մասին ասված է Մոլդովայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ երկխոսությունն ու բարեկամությունը և հույս ունենք երկկողմ համագործակցության հետագա խորացման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»։
Նմանատիպ հաղորդագրություն Մոլդովայի Արտգործնախարարությունը հղել է նաև Ադրբեջանին: Այստեղ, մասնավորապես, ասված է. «Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը և երկկողմ կապերի հետագա ամրապնդման հույս ունենք»։



