կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում

Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում գործող «Ազերխիմիա» արտադրական միավորման «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Սումգայիթի «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում բռնկված հրդեհի մասին, անմիջապես  դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում հրդեհի տարածումը կանխելու համար։

Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։

  • Կիսվել: