Ադրբեջանական երեք լցանավ՝ ԵՄ պատժամիջոցների ցուցակում. ինչն է պատճառը
Ադրբեջանական ևս երեք լցանավի անձնակազմ մեղադրվում է ռուսական պատժամիջոցների տակ գտնվող նավթի առևտրի համար, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Եվրամիության կողմից հրապարակված պատժամիջոցների ենթարկված նավերի վերջին ցանկում ներառված է երրորդ երկրների 105 նավթատար նավ։ ԵՄ-ն դրանք համարում է Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» մաս, որի միջոցով Մոսկվան շարունակում է իր նավթը վաճառել Եվրոպային։
Ցանկում կա երեք ադրբեջանական լցանավ՝ «Շուշի», «Ղարաբաղ» և «Նիզամի Գյանջևի» անվանումներով:
Ավելի վաղ ԵՄ երկրներն ընդունել էին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, ինչի հետևանքով այս տարվա մայիսին ադրբեջանական «Զանգեզուր» լցանավը հայտնվել էր բրիտանական պատժամիջոցների ցանկում։ Իր հերթին Եվրամիությունն անցյալ տարվա նոյեմբերին ընդունած բանաձևում Ադրբեջանին մեղադրել էր ռուսական գազը Եվրոպա վերարտահանելու համար։


