շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աբու Դաբիի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքում երկու պայթյուն է որոտացել

Աբու Դաբիի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքում երկու պայթյուն է որոտացել

Աբու Դաբիի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել, գրում է Express-ը։

Աբու Դաբիի քաղաքացիական պաշտպանության վարչությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է Համդան փողոցի շենքերից մեկում գազի բալոնի պայթյունից:

Իշխանությունները հաստատել են, որ ոչ ոք չի տուժել, և հրդեհը վերահսկվում է:

Սոցցանցերում ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բրազիլիայի ֆուտբոլի «Պալմերիա» թիմի հյուրանոցից 20 կմ հեռու, որը մասնակցում է ՈՒԵՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության մրցաշարին:

  • Կիսվել: