ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աֆղանական Բալհ նահանգում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է նահանգապետը

Աֆղանական Բալհ նահանգում պայթյուն է տեղի ունեցել. մահացել է նահանգապետը

Հինգշաբթի պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիսում, Բալհ նահանգում։  Այս մասին տեղեկացրել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի անվտանգության ծառայության ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է նահանգապետը։ Նշվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի վարչության գրասենյակում, խորհրդակցության ժամանակ։ Այլ զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ներկայացվել։

Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հինգշաբթի տեղեկացրել է, որ պայթյունի հետեւանքով կան սպանվածներ եւ վիրավորներ, նրանց ստույգ թիվը հայտնի չէ։

  • Կիսվել: