կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
7-ամյա աղջիկն ինքնասպան է եղել՝ մեծահասակի հետ սեռական բնույթի նամակագրությունից հետո

7-ամյա աղջիկն ինքնասպան է եղել՝ մեծահասակի հետ սեռական բնույթի նամակագրությունից հետո

Մոսկվայում 7-ամյա աղջիկն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ մայրը նրա հեռախոսում կարդացել է մեծահասակ տղամարդու հետ ինտիմ նամակագրությունը, տեղեկացնում է Լենտան՝ հղում անելով «Московский комсомолец»-ին, որին դեպքի մասին պատմել է երեխայի մայրը հայտնել է մահացած երեխայի մայրը:

Նա պատմել է, որ ողբերգությունից մի քանի ժամ առաջ ինքը վերցրել է դստեր հեռախոսը, որ ստուգի, թե երեխան ի՛նչ կայքերից է օգտվում։ Կինը նշել է, որ ինքն ամեն անգամ ստուգում էր, սակայն այդ ժամանակ երբ մոտեցել է, որ հեռախոսը վերցնի, երեխան չի հասցրել փակել նամակագրության էջը:

Մայրը տեսել է, որ դուստրը շփվում է մեծահասակ տղամարդու հետ, որը նրան ինտիմ բնույթի լուսանկարներ է ուղարկել և դրա դիմաց նույնը խնդրել։

Կինն վստահեցրել է, որ չի վիճել դստեր հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, աղջիկը հասկացել է, որ մայրն ամեն ինչ կարդացել է․ «Նա սկսեց գոռգոռալ և ասել, որ ես վերադարձնեմ հեռախոսը»,-պատմել է երեխայի մայրը:

Աղջիկն իր եղբորն ասել է, որ «անուղղելի բան է անելու», բայց 13-ամյա դեռահասը չի հավատացել նրան: Դրանից հետո երկրորդ դասարանցին փակվել է իր սենյակում: Նրա դին հայտնաբերել են ննջարանում: Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:

 

  • Կիսվել: