438 ուկրաինացի զինծառայողներ հումանիտար միջանցք են խնդրել ռուսական կողմից․ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայություն
Ուկրաինայի ԶՈՒ 438 զինծառայողներ հումանիտար միջանցք են խնդրել և անցել ՌԴ Ռոստովի մարզի տարածք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այսօր՝ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։
Հակամարտող կողմերը հայտնել զոհերի և վիրավորների մասին, այդ թվում քաղաքացիական անձնաց շրանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։