ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2018-2022թթ. Ռուսաստանից զենքերի արտահանումը նվազել է 31 տոկոսով. SIPRI

2018-2022թթ. Ռուսաստանից զենքերի արտահանումը նվազել է 31 տոկոսով. SIPRI

Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը մնում են սպառազինությունների արտահանման առաջատարները համաշխարհային շուկայում, բայց վերջին հինգ տարում նրանց միջեւ տարբերությունը զգալիորեն ավելացել է, նշվել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Ինչպես վկայում են ինստիտուտի տվյալները, 2018-2022թթ. ԱՄՆ-ն ավելացրել է սպառազինությունների մատակարարումներն արտասահման 14 տոկոսով՝ 2013-2017թթ. համեմատ, իսկ դրանց բաժինը համաշխարհային շուկայում հասել է 40 տոկոսի։ Ընդ որում՝ սպառազինությունների արտահանումը Ռուսաստանից նշված ժամանակահատվածում կրճատվել է 31 տոկոսով, իսկ ՌԴ-ի բաժինը սպառազինությունների համաշխարհային շուկայում կրճատվել է՝ 22 տոկոսից հասնելով 16-ի։

Երրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան։ Համաձայն SIPRI-ի տեղեկության՝ հինգ տարում երկիրը շուկայում սպառազինությունների իր բաժինը հասցրել է 11 տոկոսի՝ 7,1-ից։

Առաջատարների հնգյակում են նաեւ Չինաստանը (5,2 տոկոս) եւ Գերմանիան (4,2 տոկոս)։

  • Կիսվել: