ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
15-ամյա Ադամ Կադիրովը կարևոր պաշտոն է ստացել իր հոր անվտանգության ծառայությունում

15-ամյա Ադամ Կադիրովը կարևոր պաշտոն է ստացել իր հոր անվտանգության ծառայությունում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը, «կարևոր» և «պատասխանատու» պաշտոնի է նշանակվել հոր անվտանգության ծառայությունում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով տելեգրամյան ալիքներին։

«Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի եղբայր Ադամ Կադիրովին՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։

Ըստ նրա, Կադիրով կրտսերն իրեն դրսևորել է որպես «հայրենիքի քաջարի հայրենասեր և կրոնին տեր կանգնելու պատրաստ անձնավորություն», ինչպես նաև մի քանի անգամ եղել է ռազմական գործողությունների գոտում։ Դելիմխանովը գրել է, որ իր «սիրելի եղբորորդու» նշանակումն այս պաշտոնում բնական է։ Ըստ նրա, դեռահասը (նա 15 տարեկան է) «իրեն դրսևորում է որպես արժանի տղամարդ, ում համար պատվի և արժանապատվության հասկացություններն առաջին տեղում են»։

Օգոստոսին հայտնի  դարձավ, որ Ադամ Կադիրովը Գրոզնիի քննչական մեկուսարանում ծեծի է ենթարկել Ղուրանը այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին։ Մայիսին Վոլգոգրադի  մզկիթի մոտ  երիտասարդն այրել էր սուրբ գիրքը։ Ըստ Քննչական կոմիտեի, Ժուրավելը նման հանձնարարություն էր ստացել Ուկրաինայի հատուկ ծառայություններից, և  նրան վճարել էին 10 հազ․ ռուբլի։ 

Բացի այդ, վոլգոգրադի բնակիչը ուկրաինական հատուկ ծառայությունների համար ռազմական օբյեկտներ էր  լուսանկարել։ Նրա դեմ գործ է հարուցվել   Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով (խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտում), նրան  տեղափոխել են Չեչնիա՝ համաձայն  հանրապետության «բնակիչների դիմումների»։ Կադիրովը երկու անգամ է ցուցադրել է  ծեծի կադրերը,  տեսանյութերից մեկը նա ուղեկցել է՝ «բոլոր մահմեդականների հերոսը» մակագրությամբ։ Նրա որդին հոկտեմբերի սկզբին ստացավ Չեչնիայի հերոսի կոչում, ավելի ուշ նա պարգևատրվեց Թաթարստանի երկրորդ կարևորագույն պարգևով «Դուսլիկի» շքանշանով և Կարաչայ-Չերքեզիայի բարձրագույն՝ «ԿՉՀ-ին մատուցած ծառայությունների համար»  շքանշանով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: