երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վեր են հանվել զբաղվածության ոլորտին վերաբերող խնդիրները

Վեր են հանվել զբաղվածության ոլորտին վերաբերող խնդիրները

Սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին Միասնական սոցիալական ծառայության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել է արտագնա հանդիպում-քննարկում, որի ընթացքում վեր են հանվել զբաղվածության ոլորտին վերաբերող խնդիրները, քննարկվել են հետագա գործողությունները, ներկայացվել առաջարկություններ։ Միաժամանակ իրականացվել է դասընթաց-քննարկում «Գործատուների հետ արդյունավետ համագործակցություն» խորագրով:

Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ աշխատաշուկայի առանձնահատկությունները, տեղեկատվության հավաքագրման մեթոդները, գործատուների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալները, համապատասխան ստորաբաժանման պատասխանատուները, ինչպես նաև տարածքային կենտրոնների տնօրեններ:

Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը կարևորել է զբաղվածության ոլորտում մեկնարկող ծրագրերի իրականացումը, դրանց քանակական և որակական ցուցանիշների ապահովումը, ազդեցության գնահատումը։

Ծառայության պետի՝ Էդուարդ Պետրոսյանի կողմից կարևորվել են զբաղվածության բնագավառում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված զբաղվածության խնդիրների լուծմանը և պատասխանատուներին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ զբաղվածության ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման նոր միջոցառումների ուղղությամբ:

  • Կիսվել: