Վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի անասնաբուծության աջակցության ծրագրերին
Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։
Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։
Կառավարության ծրագրով ներդրողը ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք են բերվել նաեւ գյուղատնտեսական տեխնիկա՛՛,-նշել է նա: