ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում  աննախադեպ բարձր է անասնաբուծության զարգացման ծրագրերի պահանջարկը

Արցախում աննախադեպ բարձր է անասնաբուծության զարգացման ծրագրերի պահանջարկը

«Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման», ինչպես նաև «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման» ԱՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերը ընթացիկ տարում աննախադեպ բարձր պահանջարկ ունեն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից։
 

Ըստ գերատեսչության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի՝ անասնաշենքերի վերանորոգման, վերակառուցման ու կառուցման և անասնաշենքերի էլեկտրաֆիկացման ու ջրաֆիկացման վերաբերյալ մի քանի մի քանի տասնյակ հայտեր են ստացվել:

 

  • Կիսվել: