հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահան Քերոբյանը մասնակցել է «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացման վրա և առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր»,- նշել է Վահան Քերոբյանը։

 

  • Կիսվել: