երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է. Ավտոնոմով

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է. Ավտոնոմով

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2019 թ. ութ ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար և անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով, ասել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Նման իրավիճակը, ըստ Ավտոնոմովի, բացատրվում է 2018 թ. առևտրի ցուցանիշների թռիչքաձև աճով, երբ «Տուրբոատոմ» ԲԸ-ն Մեծամորի ԱԷԿ-ին սարքավորումներ մատակարարեց:

«Միաժամանակ ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ: Աճում են նաև դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա դրա մեծ մասը կազմում է կոնյակը»,-ասել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

  • Կիսվել: