ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի արտարժութային պաշարներն արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով

Թուրքիայի արտարժութային պաշարներն արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն իսկ նվազել են շուրջ 10 մլրդ դոլարով:

«Լիրան անկում է ապրում, որը Թուրքիայի քաղաքական արկածախնդրությունից բացի, ի թիվս այլոց, պայմանավորված է նաև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով տնտեսությունում արտարժույթի քիչ գեներացմամբ:

Միաժամանակ երկրում բավական բարձր գնաճ է (շուրջ 37%): Այս պայմաններում երկրների (հատկապես եվրոպական) կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը էլ ավելի կմեծացնի Թուրքիայի տնտեսական խնդիրները: Ուստի #SanctionTurkey»,- գրել է պատգամավորը:

  • Կիսվել: