ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծովագյուղ համայնքում կստեղծվի ուսումնացուցադրական կենտրոն

Ծովագյուղ համայնքում կստեղծվի ուսումնացուցադրական կենտրոն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիտում որոշեց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել և 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելի Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին:

Ըստ հիմնավորման, մարզի գյուղական համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանն աջակցելու համար Ծովագյուղ համայնքում ուսումնացուցադրական կենտրոն ստեղծելու նպատակով 2020 թ. մարտից Ճապոնիայի կառավարությունը Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնին տրամադրել է 54 222 ԱՄՆ դոլար՝ շենքի կապիտալ վերանորոգման և այն ցուցադրական էներգոարդյունավետ կառույց դարձնելու համար, իսկ 2021 թվականի մայիսից GIZ-ը տրամադրել է 17 մլն ՀՀ դրամ՝ տարածքում ցուցադրական այգիներ հիմնելու նպատակով, որից հետո տարածքը ծառայելու է որպես բարեգործական ուսումնացուցադրական կենտրոն։

  • Կիսվել: