երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղում հրդեհ է բռնկվել ՎԱԶ-2106-ում

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղում հրդեհ է բռնկվել ՎԱԶ-2106-ում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի Վարդենիսի վարչական տարածքում ծառայություն կատարող պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի դպրոցի հարևանությամբ գտնվող կայանված վիճակում կրակի մատնված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը հրշեջ-փրկարարները մարեն: 

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են 1-ին փողոցի բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Այրվել է շարժիչը և սրահն ամբողջությամբ: 

Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է նույն գյուղի բնակիչ Ալիկ Մնացականյանը: 

  • Կիսվել: