ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պետական իրավասու այլ մարմինների հետ համագործակցությամբ, շուրջ 1 շաբաթ է՝ ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում՝ տեղեկացրել է ՀՀ ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանը՝ հավելելով, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

  • Կիսվել: