ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում արձանագրվել է 1 գնաճ, 3 գնանկում

Արցախում արձանագրվել է 1 գնաճ, 3 գնանկում

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ երկրի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1 կգ ադամաթզի համար՝ 17 դրամ կամ 2.3% :

Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 50 դրամ կամ 13.6%, սոխ 1 կգ՝ 17 դրամ կամ 6.8 %, ինչպես նաև դիմակ 1հատ՝ 16 դրամ կամ 8.7 % ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:

 

  • Կիսվել: