ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են. ՏՄՊՊՀ

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։
 
Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։
 
Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):
ՀՀ ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ։
 
Հանձնաժողովից տեղեկացնում են նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում

  • Կիսվել: