Հայկական ծաղիկ արտադրողների համար բացվում է Նիդեռլանդների շուկան. Թոմ Բերենդսեն
Նիդեռլանդական հայտնի «Royal Flora Holland» ընկերությունն այսուհետ հասանելի կդառնա ծաղիկ արտադրող հայ գործարարների համար: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
Նա, մասնավորապես, գրել է. «Նիդեռլանդները կանգնած է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից հայտարարված ԵՄ աջակցության փաթեթի հետևում։ Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես աջակցել տուժած ոլորտներին` ինչպես հայկական ծաղիկների արտադրությունն է։ Արդյունքում Royal Flora Holland-ն այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից այն կողմ գտնվող գնորդների հետ»:
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։



