շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Տրանսպորտի 40 տոկոս աճը համեմատել շահումով խաղերի 7 տոկոս աճի հետ, մեղմ ասած, ազնիվ չէ. Արթուր Խաչատրյան

Տրանսպորտի 40 տոկոս աճը համեմատել շահումով խաղերի 7 տոկոս աճի հետ, մեղմ ասած, ազնիվ չէ. Արթուր Խաչատրյան

Տրանսպորտի 40 տոկոս աճը համեմատել շահումով խաղերի 7 տոկոս աճի հետ՝ մեղմ ասած, ազնիվ չէ. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը դիմելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ դրսի գործոնով պայմանավորված աճը պետք չէ համեմատել ներսի գործոնով պայմանավորաված աճի հետ։

«Կրթությունը, ասում եք՝ 10 տոկոս աճել է, ինչի՞ հաշվին, այս տարի 7000 ուսանողի տեղ չի լրացվել, այսինքն՝ պակաս ուսանողների գլխին ավելի շատ վարձ են «ջարդել», դրա համար է աճել», - ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ 7 տոկոսի մեջ էլ արտաքին գործոն կա և ունեն դրսից խաղացողների վիճակագրությունը, թեև միայն բանկային փոխանցումներով։

«Տնտեսությունը աճում է, բայց ոլորտի դերը տնտեսության մեջ կրճատվում է, և դա լավ է», - ասաց նա։

Խաչատրյանը խնդրեց բացարձակ թվերով ներկայացնել։

Ավագ Ավանեսյանը նշեց, որ 23թ.-ի վիճակագրությունը չի ամփոփվել, բայց 22թ.-ի 4 տրիլիոնից ավելի խաղադրույքների աճը 3 տարվա կտրվածքով առաջանցիկ էր. «Եթե միայն խաղադրույքները նայեինք, ոչ թե փողն ինչքան է վերցրել ու ծառայություն մատուցել, այն 30-40 տոկոսանոց աճ էր։ Նույն վիճակագրությամբ, որ նայում ես, աշխարհի աճը 25 տոկոս է», - ասաց նա։

  • Կիսվել: