շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թե ադրբեջանցիներն ի՛նչ նամակ են ուղարկել, ինձ չի հետաքրքրում. Սյունիքի մարզպետը՝ հանքարդյունաբերության վերաբերյալ ադրբեջանցիների նամակի մասին

Թե ադրբեջանցիներն ի՛նչ նամակ են ուղարկել, ինձ չի հետաքրքրում. Սյունիքի մարզպետը՝ հանքարդյունաբերության վերաբերյալ ադրբեջանցիների նամակի մասին

Մենք անում ենք պատասխանատու հանքարդյունաբերություն, իսկ թե ադրբեջանցիներն ինչ նամակ են ուղարկել, ինձ չի հետաքրքրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված ադրբեջանական հասարակական կազմակերպությունների նամակին, որով վերջիններս պահանջում են դադարեցնել ԶՊՄԿ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը։

Մարզպետը, մասնավորապես, ասաց. ՛՛Կարծում եմ՝ կոմպետենտ մարմիններն արդեն պատասխանած կլինեն նամակին, ինձ չի հետաքրքրում՝ ինչ են անում ադրբեջանական ՀԿ-ները։ Ես շատ կցանկանայի, որ այդ հայտարարությունը մեր երկրում շատ տարածում չունենար՛՛:

Նրա խոսքով՝ կիրառվում են ամենաբարձ տեխնոլոգիաները շրջակա միջավայրի վրա քիչ ազդեցություն ունենալու համար։

՛՛Կան նպատակներ պոչամբերի վերամշակման ուղղությամբ։ Դրանք վտանգավոր չեն, կան ստանդարտներ։ Մարդու գործունեությունն արդեն ազդեցություն է շրջակա միջավայրի վրա, եւ ամեն օր փորձում ենք լավարկել շրջակա միջավայրի վրա եղած ազդեցությունը։ Հանքարդյունաբերությունն առանց վնասակար ազդեցության չի կարող լինել, բայց վտանգավորությունը պետք է լինի ամենաքիչը՛՛,-ասաց Ղուկասյանը:

  • Կիսվել: