երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ճամփորդական դրամաշնորհներ՝ ՀՀ քաղաքացիների համար մասնագիտական աճի խթանման նպատակով

Ճամփորդական դրամաշնորհներ՝ ՀՀ քաղաքացիների համար մասնագիտական աճի խթանման նպատակով

Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Culture (ԵՄ-ն՝ հանուն մշակույթի) նախագիծը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների երկրորդ կանչը՝ Հայաստանում արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար:

Կանչը մեկնարկում է 2022 թվականի հուլիսի 1-ից և  բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար:

Կանչը կաջակցի շարժունության 3 տեսակների.

1. Կարճաժամկետ (7-10 օրացուցային օր) – մինչև €1,500

2․ Միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) – մինչև €3,500

3. Երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) – մինչև €5,000

Շարժունության նախագծերը կարող են իրականացվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 27-ը Եվրամիության անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում: Դիմումների վերջնաժամկետը 2022թ․ օգոստոսի 31-ն է։

Ո՞վ կարող է դիմել

18 տարին լրացած, Հայաստանի քաղաքացի հանդիսացող կամ օրինական բնակության կարգավիճակ ունեցող մշակույթի բոլոր ոլորտների ներկայացուցիչները կամ մշակութային մասնագետները։ Դիմումներն ընդունվում են Գյոթե-ինստիտուտի դիմումների պորտալում՝ GAP։

Շարժունության դրամաշնորհային ծրագրի նպատակն է ամրապնդել Արևելյան գործընկեր երկրներում արվեստագետների և մշակութային մասնագետների միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը, աջակցել նրանց մասնագիտական շարժունությանը և կապեր ստեղծել նրանց միջև՝ աջակցելով միջազգային համագործակցությանը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծն իրականացվում է Գյոթե ինստիտուտի կողմից։

Բաց կանչի ուղեցույցներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Կիսվել: