շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեղծվել է շատ հարմարավետ իրավիճակ խոշոր խաղացողների համար. Գորգիսյանը՝ պետական մրցույթներին բանկային երաշխիք ներկայացնելու որոշման մասին (տեսանյութ)

Ստեղծվել է շատ հարմարավետ իրավիճակ խոշոր խաղացողների համար. Գորգիսյանը՝ պետական մրցույթներին բանկային երաշխիք ներկայացնելու որոշման մասին (տեսանյութ)

ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ արտակարգ դրության հայտարարումից հետո անընդհատ հայտարարվում է, որ պետք է կապիտալ շինարարություն լինի, որտեղ կառավարությունը մեծ գումարներ կներդնի, քաղաքացիներն էլ աշխատանք կունենան, բայց ժամանակն անցնում է, իսկ այդ շինարարությունները չեն սկսվել:

Պատգամավորը նշում է, որ կառավարության նոր որոշմամբ 2020-ի հունվարի 1-ից շինարարության պետական մրցույթներին մասնակցելու համար պետք է շինարարության ամբողջ ծավալի գումարի չափով ներկայացվի բանկային երաշխիք, ինչը, ըստ նրա, շատ հաճախ փոքր և միջին ձեռնարկությւոնների համար լուրջ խնդիր է դառնում, որովհետև նրանք, չունենալով այդքան կուտակած միջոցներ, ստիպված են լինում իրենց, իրենց աշխատակիցների կամ բարեկամների տունը գրավադրել, որպեսզի բանկը տա համապատասխան երաշխիք:

«Ստեղծվել է շատ հարմարավետ իրավիճակ խոշոր խաղացողների համար, որոնք ոչ միայն խոշոր, այլև նույնիսկ միջին մրցույթներին են մասնակցում, քանի որ չունեն գումարի խնդիր ու կարողանում են հեշտությամբ ներկայացնել բանկային երաշխիքները, այդպիսով շուկայից դուրս են մղում միջին և փոքր խաղացողներին»,-ասում է Գորգիսյանը:

Նա հավելում է նաև, որ այս խնդիրների մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, բայց կառավարությունը լուծումներ առաջարկելու փոխարեն մոտավորապես հակառակ քայլն է արել:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: