ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն աշխատում են բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման ուղղությամբ, ճիշտ է՝ միայն Միության շրջանակներում. Խաչատրյան

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն աշխատում են բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման ուղղությամբ, ճիշտ է՝ միայն Միության շրջանակներում. Խաչատրյան

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններն աշխատում են բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման ուղղությամբ, ճիշտ է՝ միայն Միության շրջանակներում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ նպատակն այն է, որ ԵԱՏՄ անդամ մի երկրում տրված բանկային երաշխիքները ճանաչվեն մյուս չորսում, ինչը, ըստ նախարարի, մեծապես կնպաստի ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացմանը։

Խաչատրյանի խոսքով՝  աշխատանքներ են տարվում նաեւ թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ, ընդ որում՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսների:

  • Կիսվել: