ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուտով կմեկնարկեն Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները. Արմեն Ղուլարյան

Շուտով կմեկնարկեն Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները. Արմեն Ղուլարյան

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են մայրաքաղաքի գլխավոր հատտկագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ։

Այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը։

«Կոմիտեն նաև իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անդրադարձ է ունեցել գլխավոր հատակագծի առաջադրանքին։ Առաջադրանքը արդեն հաստատված է և շուտով կմեկնարկի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, հիմնական քաղաքաշինական փաստաթուղթը կկանոնակարգի Երևանում կառուցապատման գործընթացները»,- ասաց Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝  Երևանում այսօր արդեն իսկ կան տրանսպորտային և այլ լուրջ խնդիրներ։

«Այսօր այն քաղաքաշինական փաստաթուղթը, որը պետք է կանոնակարգի ոլորտը, առաջին հերթին գլխավոր հատակագիծն է։ Եվ, կարծում եմ, օր առաջ պետք է կարողանանք սկսել մշակումը և ավարտին հասցնել այդ կարևորագույն փաստաթուղթը, որի համաձայն նաև պետք է կառուցապատվի մեր մայրաքաղաքը»,- եզրափակեց Ղուլարյանը։

  • Կիսվել: