կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քննարկվել են հայ-ֆինլանդական տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները

Քննարկվել են հայ-ֆինլանդական տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի կապի նախկին նախարար Սուվի Լինդենին։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։
 
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, երկարաժամկետ համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել արևային էներգիայի օգտագործմանը, կանաչ ջրածնի արտադրությանը, հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը։
 
Կարևորվել է հայ-ֆինլանդական գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։

  • Կիսվել: