երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել են «Բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքը, ոլորտին առնչվող այլ հարցեր

Քննարկվել են «Բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքը, ոլորտին առնչվող այլ հարցեր

Օգոստոսի 3-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկել է վարչապետի աշխատակազմի Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության քարտուղարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Համայնքների կողմից մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերում բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունավետության բարձրացում և կարողությունների զարգացում» թեմայով եռօրյա դասընթաց-աշխատաժողովը։
 
Դասընթացին մասնակցում են վարչապետի աշխատակազմի, շրջակա միջավայրի, առողջապահության, տարածքային կառավարման նախարարությունների, մարզպետարանների և ազդակիր համայնքների ներկայացուցիչներ։
 
Դասընթացին Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի կողմից ներկայացվել են «Բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքը, իրականացված և դեռ իրականացվելիք օրենսդրական բարեփոխումները, ոլորտին առնչվող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, մինչ այժմ իրականացված ծրագրերը, վերհանված թերությունները, ինչպես նաև լավագույն փորձը։
 
Համայնքային ծառայողների կողմից կատարվել է թիմային աշխատանք՝ «Բնապահպանական ծրագրերի կազմում» թեմայով։
Քննարկվել են ծրագրերի մշակման գործընթացի բարելավման և դրանց իրականացման թափանցիկության մեծացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներն ու ներկայացված առաջարկությունները:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: