երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ-ի և ՌԴ-ի գործարար շրջանակների ներկայացուցիչներ

Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ-ի և ՌԴ-ի գործարար շրջանակների ներկայացուցիչներ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների շուրջ հարյուր ներկայացուցիչներ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Մեր հյուրերին ներկայացրեցի Հայաստանի տնտեսության այսօրվա պատկերը, Կառավարության տնտեսական քաղաքականությունը, իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Ասացի, որ առաջիկա տարիներին հիմնական շեշտը դնելու ենք արդյունաբերության զարգացման վրա, մասնավորապես քիմիայի և մետալուրգիայի, մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության վրա։

Խոսեցի նաև գյուղատնտեսության ոլորտի օժանդակության ծրագրերի մասին։ Հավաստիացրեցի, որ Հայաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ գործարար համայնքի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար՛՛,-նշել է նախարարը:

  • Կիսվել: